Կաթնային շոկոլադով պատրաստված տարբեր կենդանիներ և առարկաներ։
Շոկոլադը պատրաստված է բելգիական տեխնոլոգիայով և ներմուծվում է արտասահմանից։ Արտադրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Մասնակի ձեռքի աշխատանք է` բելգիական և հոլանդական սարքավորումների օգնությամբ։
Պատրաստված է կակաոյի յուղով, պարունակում է շատ կաթ, որը օգտակար է երեխաների և ընդհանրապես՝ բոլորի համար։ Արտադրությունն իրականացվում է ստերիլ պայմաններում։
Փաթեթավորման մեջ առկա են տարբեր ինքնակպչուն նկարներ /զվարճալի սմայլիկներ/, որոնք համարակալված են։ Սմայլիկների հավաքածուն պարունակում է 50 նմուշ, որոնք երեխաներին զվարճանք և բարձր տրամադրություն են պարգևում։ Փաթեթավորումը ունի շատ գեղեցիկ արտաքին տեսք և հիանալի նվեր է երեխաների համար: